Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ներկա պահին հույսներս դրել ենք դրսի հաքերների վրա». Ռաֆայել Երանոսյանը ամեն ինչի պատրաստ է, միայն թե ադրբեջանցիներից հետ վերցնի իր սոցէջերը

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

Արդեն մեկ շաբաթ է՝ դերասան Ռաֆայել Երանոսյանի ինստագրամյան էջը գտնվում է ադրբեջանական հաքերների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ մինչ այդ նույն ճակատագրին էր արժանացել նաև երգիչ Էրիկի ինստագրամյան էջը: Երկու էջերն էլ մինչ օրս չի հաջողվել վերականգնել: Նշենք, որ ինստագրամյան էջի հետ մեկտեղ Ռաֆայելը կորցրել է նաև իր ֆեյսբուքյան էջի վերահսկողությունը, քանի որ երկու սոցէջերը փոխկապակցված են եղել: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել դերասանը իր ֆեյսբուքյան և Ինստագրամի օգտահաշիվները վերականգնելու համար և արդյոք դիմե՞լ է իրավապահներին այս խնդրով. հարցերի շուրջ զրուցել ենք դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ. «Ներկա պահին հույսներս դրել ենք դրսի հաքերների վրա: Ես էլ, Էրիկն էլ պատրաստվում ենք լավ պրոֆեսիոնալների վարձել, որպեսզի վերականգնենք մեր սոցէջերը»:

 

Այն հարցին, թե արդյոք դիմել են նրանք մեր հաքերներին, Ռաֆայելը պատասխանում է, որ իրավապահներին են դիմել, ինչպես նաև Ազգային անվտանգություն, սակայն ոչ մի արդյունք. «Իրավապահները կոնկրետ իմ հարցմանն այսպես են պատասխանել՝ «Փոխեք գաղտնաբառը»։ Դե արի ու բացատրիր, որ եթե էջս կոտրել են, ապա ես այնտեղ մուտք չունեմ ու հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել գաղտնաբառ փոխելու մասին: Իսկ տեղական հաքերների հետ կապ չունենք, որովհետև մեր մոտ այնպես չէ, որ հաքերներին բոլորս գիտենք ու հեշտ է նրանց հետ կապի դուրս գալ, ու քանի որ մեր Ինստագրամների հետ կապված խնդիրը արդեն քննարկվել է համացանցում, ու շատերն են տեղյակ, կարծում եմ՝ մեր մասնագետներն էլ պիտի որ փորձեին ինչ-որ հարցով մեզ օգնության հասնել, որովհետև, անկեղծ եմ ասում, էստեղ ոչ թե էջ վերականգնելու, այլ ավելի լուրջ հարց է»:

Դերասանը նշում է, որ որպես աշխատանքային գործիք իրեն այդ էջերը չեն ծառայում, այսինքն՝ ինքն այդ էջերում չի տեղադրում գովազդներ, չի անում հայտարարություններ, պարզապես ունի հետևորդների մեծ թիվ, որոնց հետ պարբերաբար կիսվում է իր լուսանկարներով ու շփվում է նրանց հետ: Սակայն սոցէջերը վերականգնելու հարցում Ռաֆայելն ունի սկզբունքային դիրքորոշում, որովհետև չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մի «ադրբեջանցի պարապ լակոտ» իրեն ինքնահաստատված զգա՝ «տեսեք-տեսեք, հայ դերասանի էջ եմ կոտրել ու անում եմ այն, ինչ ուզում եմ». «Վերջիվերջո մեր էջերով ներկա պահին աշխարհով մեկ սփռված մեր հետևորդների հետ ադրբեջանցիներն են շփվում՝ մեր անունից այլանդակ նկարներ են տարածում, քաղաքական ծաղրանկարներ են տեղադրում, մարդիկ էլ կարծում են, թե մենք ենք, լայքում են», - նշում է դերասանը` ցանկություն հայտնելով, որ այս հարցին ավելի կարևոր նշանակություն տան նաև մեր իրավապահները:

Իսկ մինչ այդ ադրբեջանական հաքերները շարունակում են հայ հայտնիների օգտահաշիվների վրա իրենց գրոհն, ու հավանական է, որ, Էրիկից ու Ռաֆայելից բացի, մոտ ապագայում այս ցուցակում հայտնվեն հայ հայտնիների նոր անուններ:

Նյութը՝ BlogNews.am-ի

Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»