Պուտինը հրաժարվել Է քննադատել Համացանցի կարգավորման չինական մոդելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ հակված չԷ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում Է համապատասխան կարգավորում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չպետք Է քննադատենք այն, ինչ անում Է Չինաստանը: 1,5 մլրդ մարդ: Գնացեք փորձեք նրանց կառավարել: Անցյալում Նապոլեոնն ասել Է. «Չինաստանը քնած Է, եւ Աստված տա, որ նա որքան կարելի Է երկար քնի»: Չինաստանն արդեն վաղուց արթնացել Է, եւ այդ գործընթացները պետք Է կառավարել»,- ապրիլի 3-ին ասել Է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիա-համաժողովում պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է ինքը վերաբերվում Չինաստանում Համացանցի սահմանափակումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



