Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Կարեն Կարապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում ռուս-հայկական համագործակցության ապագան, ինչ է փոխվել երկրում Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո և ինչու Երևանը չգնաց Եվրամիության հետ ասոցացման:

«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Մենք հասկանում ենք, որ որքան հեռու են ձգվում ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան ավելի լավ և՛ Հայաստանի, և՛ միավորման այլ երկրների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, շեշտել է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ բիզնեսի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար գրավիչ հանգամանք է նախևառաջ խոշոր և հասկանալի շուկան:

Մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը դարձել է 183 միլիոն բնակչություն ունեցող շուկայի՝ «ակումբի» անդամ, որը «մեզ է հասկանալի, որին հասկանալի ենք մենք»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի տրամաբանությունը բացարձակ պրագմատիկ է, երկրները դառնում են հնգյակ, որը միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն այնտեղ հաջողություն ունենալու համար, ասել է Հայաստանի վարչապետը: «ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պ ատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, ինչի առնչությամբ հարկավոր է նշել, որ վիճակագրական տվյալներով, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա հարկավոր է նշել, որ ԵՄ-ն Հայաստանում ամենախոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է, և խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք չունենք համագործակցության, ներդրումների և Եվրամիության հետ երկխոսության վերաբերյալ սահմանափակումներ: Այս պահին մենք վարում ենք բաց և թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ: Մենք տեսնում ենք մեզ որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Զելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար