Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՖՈՏՈ. Ո՞ւր է «կորել» երգչուհի Անահիտ Շահբազյանը և ինչո՞ւ է պասիվացրել գործունեությունը

ՖՈՏՈ

Այն բանից հետո, ինչ երգչուհի Անահիտ Շահբազյանը ընտանիք կազմեց, սկսեց պասիվացնել իր գործունեությունը շոու-բիզնեսում: Նախորդ տարվա հուլիսին պսակադրված երգչուհուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` մտավախություն չունի արդյոք, որ անձնական կյանքին նվիրվելու արդյունքում կարիերան կարող է տուժել. «Նախ ասեմ, որ ընտանեկան կյանքս շատ հետաքրքիր է եւ ոգեւորիչ: Ընտանիքս անում է ամեն բան, որպեսզի առաջ գնամ»,-պատասխանեց Անահիտը:

Նա տեղեկացրեց, որ շուտով երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ` նկարահանված «Արեւ» երգի հիման վրա. «Երգն ինձ նվիրել է Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն). թե՛ երաժշտության եւ խոսքերի, թե՛ գործիքավորման հեղինակը հենց ինքն է: Ասեմ, որ նկարահանվել է ոչ ծախսատար տեսահոլովակ, որի մտահղացումն ամուսնունս է (երաժիշտ Կարեն Զադիրյանը նաեւ ռեժիսոր է-հեղ.)»,-ասաց երգչուհին: Ինչ վերաբերում է համերգային գործունեությանը, Անահիտը նշեց, որ առաջիկայում «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ պետք է մեկնի արտերկիր` մասնակցելու բարեգործական համերգների:

Բացի այդ` երգչուհին պատրաստվում է ձեւավորել նոր բենդ եւ հանդես գալ հետաքրքիր ծրագրով. «Նախկին բենդիս հետ մշտապես ներկայացրել ենք ջազ երաժշտություն, որը, իհարկե, ընդունվում էր հանրության կողմից, բայց ես հասկացա, որ մարդիկ մեզնից ավելին են ակնկալում, միայն ջազով հնարավոր չէ նրանց գոհացնել, ուստի որոշեցինք նոր բենդիս հետ մատուցել նաեւ փոփ, ֆոլկ երաժշտություն: Հուսամ` մեր նոր նախաձեռնությունը հաջողություն կունենա»,-մեկնաբանեց նա:

Գործնական ծրագրերից զատ` Անահիտի հետ զրուցեցինք նաեւ անձնականից եւ հարցրինք` ընտանիքում համալրում սպասվում է, թե ոչ. «Դեռ ոչ, բայց հույս ունեմ, որ այս տարի անպայման ամեն բան կստացվի: Եթե նման նորություն ունենամ, հաստատ չեմ թաքցնի, ուրախ կլինեմ այդ մասին հայտնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան 

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան