Ոսկետափ գյուղում ավտովթարի տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում ապրիլի 3-ին «Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մեքենան շրջվել և բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում «Պրադո» մակնիշի 87 OD 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Գ., 1996 թ.) բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենայի ուղևոր 1992 թ. ծնված Հ. Գ.-ն իր տնից տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



