Ղրղզստանի հատուկ ծառայությունները հրապարակել են Պետերբուրգում ահաբեկչությունը կատարողի անունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել Է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն Է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:
Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել Է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ:
Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել Է առաջիկա ժամերին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել Է կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



