Հրապարակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի ենթադրյալ մահապարտի նոր լուսանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ մահապարտի լուսանկարները, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, լուսանկարում պատկերված է ծնունդով Ղրղըզստանից 22-ամյա Աքբարժոն Ջալիլովը:
Տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը դեռևս 2015թ. աշխատել է որպես խոհարար Սանկտ Պետերբուրգի սուշ-բարերից մեկում, այնուհետև անհետացել է գործընկերների տեսադաշտից: Նրանցից մեկը լսել էր, որ Աքբարժոնն իբրև թե Կորեա է մեկնել:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ չնայած Ջալիլովը ծնունդով Ղրղըզստանից է, նա, ըստ ամենայնի, էթնիկ ուզբեկ է:
Ջալիլովը հետաքրքված է եղել իսլամով և իր շրջապատում կրոնական ծանոթներ է ունեցել:



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



