Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր անուն հայկական շոու բիզնեսում. Նոնա Համբարյանը՝ նոր տեսահոլովակի և ապագա գործունեության մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է

Հայկական շոու բիզնեսը նոր անուն ունի՝ Նոնա Համբարյան: Երիտասարդ երգչուհին օրերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը, որը նկարահանել է իր հեղինակային «Don’t Lose Your Faith» երգի հիման վրա:

Life.panorama.am-ի հետ զրույցում Նոնան պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել այս ասպարեզ մուտք գործել որակյալ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ Հայաստանում երգը բարձրակարգ մասնագետների օգնությամբ ձայնագրելուց հետո որոշել է երգի Mastering-ի համար դիմել եվրոպացի մասնագետների.

««Don’t Lose Your Faith» երգի Mastering-ն իրականացվել է Շվեդիայում՝ հայտնի «Monster Lab Audio» կազմակերպության կողմից, մասնավորապես՝ «Mastering Engineer Eric Broyhill»-ի կողմից, ով աշխատում է բազմաթիվ աշխարհահռչակ աստղերի հետ:
Տեսահոլովակն էլ որոշեցինք նկարահանել Մոսկվայում ու վստահել FD Prodaction-ին: Մենք ցանկություն ունեինք տեսահոլովակը չծանրացնել ավելորդ սյուժետային գծերով, ուզում էինք, որ այն լիներ մինիմալիստական լուծումներով: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հորեղբորս՝ Ռուբեն Շահբազյանցին, ում օգնությամբ նկարահանեցինք տեսահոլովակս, նաեւ եղբորս՝ Գարիկ Համբարյանին, ով զբաղվում է իմ պրոդյուսինգով եւ ամեն հարցում կողքիս է»,- նշեց երգչուհին:

Օրեր առաջ «Don’t Lose Your Faith» տեսահոլովակի շնորհանդեսը իրականացվել է նաեւ համաշխարհային շոու բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «VEVO» վիդեոկայքում: Հետաքրքրվելով թե ինչպե՞ս է երիտասարդ երգչուհուն հաջողվել համագործակցել նման հայտնի ընկերությունների հետ, պատասխանեց.

«Ամենն իրականացրել է  եղբայրս: Նա նամակ էր գրել թե «Monster Lab Audio կազմակերպությանը», թե «VEVO»-ին, որոնք էլ ծանոթանալով իմ աշխատանքին,  միասին համագործակցելու համաձայնություն էին տվել: Ուրախ եմ, որ նրանք եւս հավանել են այն, ինչ ես արել եմ: Իսկ ես փորձել եմ երաժշտական մասով ու առհասարակ բարձր մակարդակով ներկայանալ»:

Երգի խոսքերի հեղինակը Սյուզաննա Խանզադյանն է: Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է երգչուհին որոշել առաջինը անգլերենով ներկայանալ, նկատեց.

«Ես մեծ երազանք ունեմ՝ փորձել աշխատել ոչ միայն հայ հանդիսատեսի համար: Անգլերենը շատ ավելի լայն մասսաներին հասկանալի կլինի, գուցե կարողանամ սիրվել նաեւ եվրոպացի հանդիսատեսի կողմից: Թեեւ, ինչ խոսք, առջեւում շատ աշխատանքներ են սպասվում եւ հաստատ հայերեն կատարումներ եւս կլինեն»:

Մեզ հետ զրույցի վերջում Նոնան նշեց.

«Ծրագրեր շատ կան: Այս պահին ունեմ եւս մի քանի հեղինակային երգեր, որոնց միջեւ ընտրություն պետք է կատարել ու շատ չանցած, կրկին ներկայանալ հանդիսատեսին: Առջեւում կլինեն նաեւ ոճային փոփոխություններ: Ես ու եղբայրս ամեն բան անում ենք լավ աշխատանքներ ստեղծելու համար: Չենք խնայում ոչինչ ու հուսամ, որ մեր աշխատանքն իր հաճելի պտուղները կտա»:

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»