Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որն է Մադոննայի գեղեցկության գաղտնիքը. դիետա՝ մշակված երգչուհու անձնական սննդաբանի կողմից

ԼԱՅՖ

Tert.am-ը գրում է.

Հայտնի երգչուհի Մադոննան շարունակում է հիացնել իր կատարյալ արտաքին տեսքով մինչ օրս: Նա արդեն 50-ն անց է, սակայն ունի հիանալի կազմվածք և լի է էներգիայով: Ընդ որում՝ նրա կազմվածքը պլաստիկ վիրաբուժությունների արդյունք չէ, այլ քրտնաջան աշխատանքի ու անկոտրում կամքի, ինչպես նաև երգչուհու անձնական դիետոլոգ Ռեյ Կիբարտասի խորհուրդների:

Ռեյը Մադոննայի համար մշակել է հատուկ մի դիետա, որին երգչուհին հետևում է արդեն երկար տարիներ: Այս դիետան բավական խիստ է, սակայն շատ արդյունավետ: Այնուամենայնիվ՝ սա չի նշանակում, որ երգչուհին քաղցած է մնում: Երբեմն Մադոննան նույնիսկ շոկոլադե կոնֆետներ է ուտում: Դիետոլոգը վստահ է, որ պետք չէ հրաժարվել սիրելի մթերքից, քանի որ այդ դեպքում տուժում են նյարդերը:

Բացի այդ, հարկավոր է նաև վարել ակտիվ կենսակերպ, որը շատ օգտակար կլինի ոչ միայն կազմվածքի, այլև ինքնազգացողության համար:

Մադոննայի դիետայի հիմնական կանոնները

1. Հարկավոր է լիարժեք սնունդ, որը կպարունակի անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր (30:30:40 հարաբերակցությամբ): Ճիշտ չափաբաժնով սնվելու համար հարկավոր է հիշել, որ սպիտակուցային սննդի մեկ բաժինը պետք է լինի բռունցքի չափ, ածխաջրային սննդին մեկ բաժինը՝ երկու անգամ ավել, իսկ յուղ հարկավոր է օգտագործել շատ քիչ քանակությամբ:

2.  Սննդակարգում պետք է առկա լինի նաև պարզ ածխաջրեր պարունակող մթերք (կանաչեղեն, բանջարեղեն, մրգեր), իսկ օսլա և բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքը (կարտոֆիլ, հաց, մակարոնեղեն) հարկավոր է բացառել կամ խիստ սահմանափակել:

3.  Չի կարելի օգտագործել ճարպոտ սննդամթերք, սակայն սննդակարգում ճարպեր այնուամենայնիվ պետք է լինեն, քանի որ դրանք էներգիա են հաղորդում և առաջացնում են հագեցածության զգացում:

4.  Հարկավոր է կտրականապես բացառել ալկոհոլն ու կոֆեինը, որոնք, ինչպես Մադոննան է կարծում, կանանց գլխավոր թշնամիներն են և մեծացնում են ախորժակը:

Մադոննայի դիետայի ճաշացանկը

Նախաճաշին՝ երկու ձվի սպիտակուցով տոստի հաց, մեկ հատ խաշած  ձու, մեկ հատ որևէ միրգ՝ խնձոր, դեղձ կամ նարինջ:

Ճաշին՝ մի կտոր հաց՝ պատրաստված ամբողջական հացահատիկի ալյուրից, հավի կրծքամիս անյուղ մայոնեզով:

Ընթրիքին՝ խաշած ձուկ, բանջարեղեն, ½ խորոված կարտոֆիլ:

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ