Պուտինը, Մերկելը եւ Օլանդը կարեւորել են հրադադարը Դոնբասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացիկ իրադրությունը քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել Է շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման անհրաժեշտությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Շեշտադրվել Է նաեւ ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից Մինսկի Շփման խմբի՝ ապրիլի 1-ից հայտարարված զատկական հրադադարի պահպանման, ինչպես նաեւ իրադրության ապաԷսկալացման վերաբերյալ մյուս պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: Ամենից առաջ նկատի Է առնվում ծանր սպառազինության հետքաշումը եւ կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, մասնավորապես, Լուգանսկայա Ստանիցայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



