Մոսուլում ԻՊ զինյալները շուրջ 30 հոգու են մահապատժի ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի արևմտյան հատվածում մահապատժի են ենթարկել շուրջ 30 մարդու: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի բանակի գնդապետ Ահմեդ ալ-Ջաբուրին: Նրա տվյալներով` բոլոր մահապատժի ենթարկվածները տղամարդիկ են եղել, ովքեր փորձել են փախչել քաղաքից:
ԻՊ ահաբեկիչներն արգելում են խաղաղ բնակիչներին լքել Մոսուլը, ինչի առնչությամբ ֆեթվա (կրոնական կարգադրություն) են հրապարակել, որով արգելվել է «խալիֆաթի տարածքից անհավատների տարածք» անցնելը:
Մոսուլի գրավման գործողությունը Իրաքի բանակը սկսել է դեռևս 2016թ-ի հոկտեմբերից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



