ԵՄ-ն ՈՒկրաինային է փոխանցել ֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր Twitter էջում։
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից մարտի 16-ին որոշում էր կայացրել Ուկրաինային տրամադրել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը՝ 600 մլն եվրոյի չափով։ Այդ փոխանցման արդյունքում ԵՄ-ի կողմից ՈՒկրաինային 2014-ից առայսօր տրամադրված ընդհանուր ֆինանսական օգնության չափը կհասնի 2․81 մլրդ եվրոյի, ինչը առավելագույն օգնությունն է, որը ԵՄ-ն երբեւէ տրամադրել է մի երկրի, որը իր անդամը չէ։
ԵՄ-ն ակնկալում է, որ ֆինանսական օգնությունը դրական կանդրադառնա պետության մակրոտնտեսական կայունության վրա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



