Գիտնականները բացահայտել են կանացի անպտղության պատճառը
ԼԱՅՖԿանադացի գիտնականները պարզել են, որ մեծ տարիքում կանանց մոտ խնդիրներ են առաջանում՝ կապված հղիության հետ, ոչ թե քիչ քրոմոսոմների պատճառով, այլ դրանց կառուցվածքի խախտումների և համաչափության կորստի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մասնագետները հետևել են մկների ձվաբջիջների աճին և նշել, որ տարիքով մեծերի մոտ առավել հաճախ էր քրոմոսոմների անհամաչափ դասավորություն լինում: Օրգանիզմում նմանատիպ խախտումների հետևանքով նաև ծնվում են երեխաներ, ովքեր ունենում են գենետիկական հիվանդություններ:
Այն միջոցը, որը կուղղի իրավիճակը, դեռևս չի հայտնաբերվել: Սակայն ինչպես սպասվում է, իրավիճակը հնարավոր կլինի շտկել:
Մասնագետների հաշվարկներով՝ զույգերի10-15%-ը երեխա չի ունենում: Առանց երեխայի կանանց և տղամարդկանց թիվը մոտավորապես հավասար է:
Նյութը՝ operativ.am-ի
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



