Ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է լինելու. Կառավարությունը որոշում կընդունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է լինելու, փոխարենը աշխատանքային կլինի մայիսի 6-ը։
Որոշումը ներառված է կառավարության՝ ապրիլի 6-ին կայանալիք նիստի օրակարգում։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնելու 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը:
Ապրիլի 16-ին նշվում է Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, իսկ տաղավար տոնին հաջորդում է Մեռելոցը։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո Մեռելոցները ոչ աշխատանքային են դարձել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



