Հայ հայտնիներից ով քանի տարեկան է
ՖՈՏՈBlogNews.am-ը շարունակում է ներկայացնել, թե հայ հայտնիներից ով քանի տարեկան է։ Նրանցից ո՞վ է իր տարիքից մեծ երևում, ո՞վ՝ փոքր, իսկ ովքե՞ր են իրենց տարիքին համապատասխան երևում, դատեք ինքներդ:)
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանն ու դերասանուհի Քրիստինա Կարապետյանը հասակակիցներ են. նրանք 25 տարեկան են։ Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նրանցից մեկ տարով մեծ է։
Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրուշոն և Սյուզի Մելիքյանը 28 տարեկան են։ Նրանք ծնվել են նույն տարում՝ 1987 թվականին. Սիրուշոն՝ տարեսկզբին՝ հունվարի 7-ին, Սյուզին՝ տարվա կեսին՝ հուլիսի 14-ին, Լիլիթը՝ տարեվերջին՝ դեկտեմբերի 7-ին։
Երգչուհի Ինգա Արշակյանն այս տարի դարձել է 33 տարեկան։ Նրա քույրը՝ Անուշ Արշակյանը, իրենից մեծ է 2 տարով, նա այս տարի կդառնա 35 տարեկան։ Երգչուհիների հասակակիցն է դերասանուհի Անի Պետրոսյանը։ Այս տարի նա կդառա 34 տարեկան։
Երգչուհի Սոնան օրերս տոնեց 42-ամյակը, ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը նրանից մեծ է 1 տարով, իսկ հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանն այս տարի կբոլորի 44 տարին։