6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:
Երկրաշարժի Էպիկենտրոնում, որը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող Է հայտնվել մի քանի հարյուր մարդ:
Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



