Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան տարեդարձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 53-րդ տարեդարձը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Ջուլֆալակյանը հայ 14 օլիմպիական չեմպիոններից մեկն է: Նա ծնվել է Գյումրիում 1964 թվականին: Ջուլֆալակյանը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն է:1986 թվականի դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: 1985 թվականին հունահռոմեական ոճի ըմբիշը դարձել է նաև աշխարհի գավաթակիր:
Ջուլֆալակյանը 1999 թվականից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



