Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որդու հուզիչ անակնկալը` Արամ MP3–ի 33–ամյակին

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է

Երգիչ Արամ MP3-ին այսօր տոնում է ծննդյան 33–ամյակը։ Երգիչը Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց, թե ինչ անակնկալ է ստացել և ինչպես է պատրաստվում տոնել տարեդարձը։

«Երեկ կեսգիշերին աշխատանքային գործընթացը վերածվեց ծնունդի։ Ես, կինս, Իվետան և մեր ընկերները քննարկում էինք հետագա անելիքները, երբ 00։00 էր, նրանք շամպայնով շնորհավորեցին ինձ։ Դա տարեդարձիս փոքրիկ բացումն էր։ Արդեն առավոտյան` ժամը 7–ին, տղաս վազելով եկավ ինձ մոտ ու փոքրիկ բացիկ տվեց, որն ինքն էր պատրաստել ու իր ձեռագրով գրել. «Պապա ջան, ծնունդդ շնորհավոր։ Քեզ մաղթում եմ ուրախություն։ Ես քեզ շատ եմ սիրում, պապա»։ Առաջին էջում էլ կառատեիստ էր նկարել, քանի որ հիմա շատ հետաքրքրված է արևելյան մարտարվեստով»,– պատմեց Արամը։

Երգիչն օրը սկսել է աշխատանքային։ Նա նշեց, որ այս ընթացքում շնորհավորական բազում խոսքեր ու մաղթանքներ է ստանում ընկերների, հարազատների կողմից, ինչպես նաև համացանցում` ֆեյսբուքում ու Instagram-ում են շնորհավորում իրեն, ինչ համար շատ շնորհակալ է։

Արամից հետաքրքրվեցինք, թե կինը` Աննան, ինչ է նվիրել. «Կինս առավոտյան շատ շուտ դուրս եկավ տանից։ Հասկացա, որ նա ինչ–որ բան է պատրաստում, բայց դեռ չգիտեմ` ինչ»։

Երգիչը նշեց, որ երեկոյան ընկերների և հարազատների հետ կհավաքվեն և մի բաժակ գինու շուրջ իրեն կմաղթեն առողջություն, երջանկություն և այլն։ «Այս տարի ավելի փոքր շրջապատում եմ նշելու։ Միգուցե, սխալվում եմ, քանի որ շատ անգամ օրս անակնկալ ընթացք է ստացել, բայց, իսկապես, այս տարի դրա ժամանակը չունեմ, մի քիչ զբաղված եմ»։

Արամի խոսքով` իր տարեդարձի օրը միշտ ինչ–որ բան է եղել, ու նա չի կարողացել հարազատների հետ հավաքվել ու տոնել օրը։ «Անցած տարի չնշեցի ծնունդս, քանի որ ապրիլյան պատերազմ էր։ Մեկ ուրիշ անգամ այդ օրը ինքնաթիռի մեջ եմ եղել կամ աշխատանքի բերումով այլ երկրում։ Մտածում էի, որ այս տարի էլ ինչ–որ բան կլինի, բայց մինչև այս պահն ամեն ինչ իր հունով է ընթանում։ Միգուցե, երեկոյան շրջադարձային բան լինի, չեմ բացառում։ 2001 թվականից ի վեր իմ ծննդյան օրվա հետ կապված տարբեր իրադարձություներ են եղել։ Դրա համար էլ չեմ զարմանա, որ երեկոյան ինչ–որ բան փոխվի»,– նշեց հոբելյարը։

 Խոսելով ամենահիշվող անակնկալների մասին, Արամը պատմեց. «30–ամյակիս, երբ Ամստերդամում էի` «Եվրատեսիլի»–ի մրցույթին, կինս անակնկալ արեց և եկավ Ամստերդամ։ Այդ մասին չգիտեի։ Նա անակնկալ ձևով հայտնվեց մասսայի միջից։ Այդ օրը սկսեցին ինձ շնորհավորել օտարերկրացի տարբեր արտիստներ, լրագրողներ։ Ամեն բան մի քիչ այլ էր։ Հիշվող էր, երբ ինքնաթիռում նշեցի ծնունդս։ Եթե չեմ սխալվում Հնդկաստանից մեկնում էինք այլ երկիր, հայտարարեցին, որ ծնունդս է, ինքնաթիռում միայն օտարերկրացիներ էին, որոնք սկսեցին շնորհավորել ինձ ու նվեր տվեցին։ 2005–ին էլ ապրիլի 5–ին КВН–ի մրցույթային օրն էր, և մենք հաղթեցինք։ Շատ են օրիգինալ հիշողությունները»։

 Շարունակությունը՝ այստեղ

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան