Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում կարկուտի հետևանքով վնասվել են շենքեր և բերքեր. մարզպետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 11-ի երեկոյան, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մի շարք գյուղերում կարկուտ է տեղացել:
Past.am-ի հարցին՝ ի՞նչ վնասներ է պատճառել կարկուտը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ չափերի մասին վաղ է խոսել, քանի որ համապատասխան հանձնաժողովը դեռ արձանագրություններ է կատարում:
Մարզպետը նշեց, որ հիմնականում տուժել են Արթիս, Լճկաձոր համայնքները: Վնասվել են բնակարաններ, գյուղատնտեսությունը մեծ կորուստներ է ունեցել:
Տեղեկացնենք, որ մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչները ուղևորվել են տուժած համայնքներ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



