Աննա Հակոբյանը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ երեկոյան հանկարծակի կերպով մահացել է «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի աշխատանքների նախկին համակարգող Աննա Հակոբյանը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս փոխանցմամբ` նրա մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Հիշեցնենք, որ Ա.Հակոբյանը փետրվար ամսին Զ. Փոստանջյանի ու մի շարք այլ անդամների հետ դուրս եկավ «Ժառանգությունից», որովհետև դեմ էր, որ իրենց կուսակցությունը դաշինք կազմի Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ: Նրանք պնդում էին, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» առանձին մասնակցի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



