Եվրախորհրդարանի պատգամավորները ձեռնամուխ են եղել Brexit-ի շուրջ բանաձեւի քննարկմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Եվրախորհրդարանի (ԵԽ)պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանաձեւի քննարկմանը, որը կոչված Է նախանշել այդ գործընթացի ընդհանուր շրջանակները եւ ինչ-որ առումով դառնալ հանրակցությունում մնացած 27 պետությունների շահերի հռչակագիր: Լարված բանավեճերն ընթանում են Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս բանաձեւը կդառնա հստակ ուղերձ. եվրոպական երկրները մնում են միասնական, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն,-հայտարարել Է Եվրոպական ժողովրդական կուսակցության խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:-Լոնդոնը պետք Է հասկանա, որ ԵՄ-ն ապակայունացնելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվի»:
Կողմերի համար գլխավոր հարցերից մեկն առեւտրի հարցն Է:
Բրիտանական իշխանություները ցանկանում են այս թեմայի շուրջ բանակցություններն սկսել ԵՄ-ից դուրս գալու գործընթացին զուգահեռ: Սակայն եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ դեմ են դրան: «Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները հարկ Է քննարկել միայն այն բանից հետո, երբ կավարտվի Brexit-ի ընթացակարգը»,-հայտարարել Է ԵԽ-ում լիբերալների խմբակցության ղեկավար եւ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆստադտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



