Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնական ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»:
26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես, Կատամարկա, Չակո, Չուբութ, Կորդովա, Կորիենտես, Խուխույ, Լա Պամպա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սան Խուան, Սանտա Կրուս, Սանտա Ֆե, Սանտիագո դել Էստերո և Տիերա դել Ֆուեգո (Հրո երկիր):
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



