Իսրայելական կուսակցությունը հետաձգել է ընտրությունները Բրիթնի Սփիրսի համերգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական ձախցենտրիստական «Ավոդա» կուսակցությունը հետաձգել է ներկուսակցական ընտրությունները, որպեսզի այն չանցկացնի ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի համերգի օրը։Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնե է կուսակցությունում նրա աղբյուրը։
Փրայմերիզները նշանակված են եղել հուլիսի 3-ին։ Հիմա որոշվել է, որ դրանք ավելի ուշ կկայանան։ Կուսակցության նախագահի պաշտոնի համար հաղթող թեկնածուն կդառնա գլխավոր հավակնորդներից մեկը վարչապետի պաշտոնի համար, նշում է գործակալությունը։
«Փաստարկը հետեւյալն է՝ բարդ է ապահովել պաշտպանությունը։ Չափից շատ անվտանգության աշխատակիցներ են պետք ընտրությունների, նաեւ Բրիթնիի համար։ Նրանց մեկ օրով են վարձում, ու երբ երկու խոշոր միջոցառման օրեր համընկնում են, առաջանում են դժվարություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



