Իրաքում ԻՊ գրոհայինների հարձակման հետեւանքով 32 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի հյուսիսային Սալահ-էդ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, ինչը հանգեցրել է 32 մարդու զոհվելու, եւս 28-ը վիրավորվել են։
Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության աղբյուրին՝ «Իսլամական պետության» 7 գրոհայիններից բաղկացած խումբը կառավարական զորքերի զինծառայողների համազգեստով հարձավել է Թիքրիթի հարավային Զուհուր շրջանի վրա, որտեղ կրակ է բացել բնակիչների ուղղությամբ։ Աղբյուրի խոսքով՝ զոհերի ու տուժողների թվում շատ են խաղաղ բնակիչները, զոհերի թիվը կարող է աճել։
Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները անհապաղ սկսել են հարձակվողների որոնումը։ Նրանք երկու ահաբեկչի են ոչնչացրել, եւս մեկ մահապարտ գործի է դրել իր մամնին ամրակցված պայթուցիկ սարքը։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



