Պուտին. ԱՊՀ բոլոր երկրներն ահաբեկչական հարձակումների հնարավոր օբյեկտներ են դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունը հաստատում է, որ ահաբեկչական դրությունը չի բարելավվում, ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են հանդիսանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք տեսնում ենք, որ դրությունը, դժբախտաբար, չի բարելավվում։ Եւ դա լավագույնս հաստատում են Սանկտ Պետերբուրգի վերջին ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական հարձակումների հետեւանքով մարդիկ են զոհվել, շատ տուժողներ կան», -ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ է», - ասել է ՌԴ նախագահը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



