ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Թիլերսոնը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն միջազգային անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական, պաղեստինա-իսրայելական, եմենական, լիբիական, աֆղանական և այլ հակամարտությունները, ինչպես նաև կորեական թերակղզում իրավիճակը:
«Չի շրջանցվի Ուկրաինայում ստեղված իրավճակը՝ պաշտոնական Կիևի կողմից մինսկյան պարտավորությունների կատարման համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



