Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարիամ Մելիքյանը՝ մայրանալու և Հայաստան տեղափոխվելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր նշեց, որ ամեն րոպե սպասում է դստեր լույս աշխարհ գալուն. «Անկեղծ ասած չեմ կարող բացատրել, թե ինչ է ներսումս կատարվում: Ողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալ ու հիմա, երբ գիտեմ, որ իմ ներսում փոքրիկ աղջիկ է ապրում, ով իմ մասնիկն է, սրտի թրթիռով անհամբեր սպասում եմ նրա աշխարհ գալուն,- պատմեց ապագա մայրիկն ու հավելեց,- հիմա մենք 36 շաբաթական ենք, այսինքն հղիության վերջին ամսում եմ գտնվում, այդ իսկ պատճառով ամեն րոպե էլ կարող է ծնվի փոքրիկս, Աստված, երբ կամենա»:

Մարիամը մեզ հետ զրույցում պատմեց, որ փոքրիկի խնամքի եւ հագուստի պարագաները արդեն ամբողջությամբ պատրաստ են. «Ես ոչ մի սնահավատական մոտեցումներ չունեմ, փոքրիկս դեռ երեք ամսական էր, երբ սկսեցի նրա համար գնումներ կատարել, հիմա արդեն ամբողջությամբ պատրաստ աղջկաս ենք սպասում, այսօր էլ պետք է բերեն նրա օրորոցը, որին եւս անհամբեր սպասում եմ»,- պատմեց Մարիամը՝ նկատելով, որ գնումների հարցում իրեն օգնել են ամուսինն ու մայրիկը,- գնումների հարցում ինձ շատ է օգնել մայրիկս, իհարկե, ամուսինս եւս ինձ շատ է օգնում այդ հարցերով, արդեն նա էլ է ոգեւորությամբ սպասում մեր փոքրիկին»:

mariam_4

Մարիամ Մելիքյանը պատմեց, որ ամուսինը սկզբում վստահ է եղել, որ որդի են ունենալու. «Իհարկե, բոլոր տղամարդկանց նման ամուսինս եւս երազում էր որդի ունենալու մասին, երբ դեռ երեխայի սեռը չգիտեինք, միշտ ասում էի, որ իմ սիրտը զգում է, որ աղջիկ է լինելու, ամուսինս էլ նեղսրտում էր՝ ասելով, որ անընդհատ չասեմ, թե  աղջիկ եմ ունենալու, այլ սպասեմ, մինչեւ ճշտենք սեռը, բայց երբ տեսավ, թե ինչ ոգեւորությամբ ընդունեցի այդ լուրը, որ աղջիկ եմ ունենալու, արդեն նա էլ ոգեւորությամբ սպասում է իր դստերը»,- պատմեց դերասանուհին:

Փոքրիկի անվան հարցում Մարիամ Մելիքյանը նկատեց, որ դեռեւս տատանվում է. «Ինձ համար շատ դժվար է անուն ընտրելը, քանի որ գիտակցում եմ, որ անունը մարդու կյանքում շատ որոշիչ դեր կարող է ունենալ, կարծում եմ ինչպես նախապես պատկերացնես փոքրիկիդ, թեկուզեւ քո իսկ պատկերացումներով նրա համար անուն ընտրես, այդպիսին էլ կլինի նա իրականում: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու աղջիկս, դրա համար էլ ուզում եմ նրա անունը համապատասխանեցնել իմ պատկերացումներին: Շատ էի սիրում իմ կերպարի՝ Յանայի անունը, եւ մտածում էի դստերս հենց Յանա կոչել, բայց հիմա մի քանի անունների շուրջ եմ տատանվում. Կամիլա, Ադրիանա, Սառա եւ Յանա՝ այս անունները դեռեւս մրցում են ինձ համար, բայց կարծում եմ կհաղթի Կամիլան»,- նշեց նա:

Ի դեպ, հարցին, թե անվան հարցում Մարիամը խորհրդակցո՞ւմ է արդյոք ամուսնու հետ, դերասանուհին պատասխանեց. «Մենք նախապես պայմանավորվել էինք, որ աղջկա դեպքում անվան ընտրությունը ես կկայացնեմ, տղայի դեպքում՝ նա: Ընդ որում տղայի անունը ամուսինս արդեն ընտրել էր, եթե որդի ունենայինք, պետք է Միքայել անվանեինք»:

Մարիամ Մելիքյանը նկատեց նաեւ, որ դեռ շատ վաղուց ընթերցում է անհրաժեշտ եւ համապատասխան գրականություն, որպեսզի մայրական պարտականությունները հնարավորինս ճիշտ իրականացնի. «Ինձ համար շատ կարեւոր է մայրական խնամքը: Դեռ նոր էի իմացել, որ բալիկի եմ սպասում, արդեն ընթերցում էի անհրաժեշտ գրականություն, քանի որ սկզբում շատ էի վախենում, անգամ մտածում էի, որ նրան սխալ գրկելով կարող եմ վնասել: Հիմա շատ ավելի տեղյակ եմ, ինչից վախս էլ է մի տեսակ կորել, հիմա արդեն անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ծանոթանալու նրա հետ»,- պատմեց Մարիամը:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն