Թրամփը Սթիվեն Բենոնին հեռացրել է Ազգային անվտանգության խորհրդի կազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացրել է Սթիվեն Բենոնին, որը համարվում էր նրա գլխավոր խորհրդականն ու ստրատեգը, հայտնում է BBC–ն։
Բենոնը ղեկավարել է Թրամփի նախընտրական շտաբը ու համարվում էր նրա ամենամտերիմ համակիրներից մեկը։ Սակայն Բենոնին գլխավոր ստրատեգ ու ավագ խորհրդական նշանակելու՝ Թրամփի որոշումը քննադատությունների ալիք էր առաջացրել Վաշինգտոնում։
Պաշտոնավարության ընթացքում էլ Բենոնը անընդհատ կոնֆլիկտի մեջ էր մամուլի հետ։ Մասնավորապես իր հարցազրույցներից մեկում Բենոնը երկրի հիմնական լրատվամիջոցները անվանել էր «ընդդիմադիր կուսակցություն» ու կոչ էր արել նրանց լռել։
Մինչեւ Թրամփի հետ աշխատելը 62-ամյա Սթիվ Բենոնը եղել է ներդրումային բանկիր ու հոլիվուդյան պրոդյուսեր, նաեւ ծառայել է նավատորմում։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



