Սաուդյան Արաբիան էժանացրել է նավթը եվրոպական շուկայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները եվրոպական շուկայի համար, որտեղ գերիշխող դիրքում Ռուսաստանն է, հայտնում է Bloomberg–ը։
Գների նվազումը տեղի է ունեցել մեկ բարելի դիմաց 30-ից մինչեւ 45 ցենտի միջակայքում։ Ընդ որում ամերիկյան գնորդների համար նավթի գինն աճել է, նշում է գործակալությունը։
2016-ին Էր Ռիյադը Եվրոպա է արտահանել 42․5 մլն տոննա նավթ, գազ ու նավթամթերք, զբաղեցնելով չորրորդ տեղը մատակարարումների ծավալով։
Եվրոպական շուկայում նավթի պահանջարկը հիմա աճում է, նշում է Emirates NBD ընկերության վերլուծաբան Էդվարդ Բելը։ «Սաուդյան Արաբիային չի խանգարի այնտեղից մի քիչ ռուսական բարելներ դուրս մղելը»,- ասել է նա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



