Վիգենի Բազմասերը. Նրա մարզպետ դառնալը խիստ կասկածելի է արդեն. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընտրություններից առաջ լուրեր էին շրջանառվում, որ նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված Բազմասեր Առաքելյանը ընտրություններից հետո նշանակվելու է նույն մարզի մարզպետ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ նրա մարզպետ դառնալը խիստ կասկածելի է արդեն։
Պատճառն այն է, որ Առաքելյանը ՀՀԿ-ից 8 հազար հոգու համար փող է վերցրել ընտրակաշառք բաժանելու համար, բայց 8 հազար հոգու գումար բաժանելուց հետո է 4495 ձայն է կարողացել ապահովել։
Ստեղծված իրավիճակում Բազմասեր Առաքելյանի՝ մարզպետի բաղձալի պաշտոնին նշանակվելու վերջին հույսը մնացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի ջերմ հովանավորությունն է վայելում Առաքելյանը»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



