Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը կունենա 8 մարզիկ
ՍՊՈՐՏԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարին կմասնակցի 8 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 10-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:
Հավաքականի գլխավոր մարզիչ ԴավիթԹորոսյանի գլխավորությամբ Թբիլիսիում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



