Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արսեն Սաֆարյան. «Հեռուսաընկերությունների համար այսօր կա 3-4 անուն ու վերջ»

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հայկական էստրադայում շատ հայտնի անուններ հիմա լուռ են։ Երգիչ Արսեն Սաֆարյանն էլ է վերջին շրջանում բավականին պասիվ։ BlogNews-ը երգչի հետ հետաքրքիր զրույց է ունեցել երգարվեստի այժմյան վիճակի, լռության պատճառների մասին։

-Արսեն, տևական ժամանակ է՝ երաժշտական նորություններ չունեք, ինչո՞ւ։

- Այս պահին նոր տեսահոլովակ չեմ նկարահանում, թեև կան նոր երգեր, հիմա զբաղված եմ ակումբի բացման աշխատանքներով, սակայն վերջին մենահամերգը ես եմ ունեցել։

-Դա 2 տարի առաջ էր։ Նախկինում տարվա ընթացքում մի քանի նոր երգ, տեսահոլովակ էիք թողարկում, այս տարի մի ֆիլմում դերակատարմամբ եք ներկայացել և, կարելի է ասել, որ հիմա պասիվացել եք։

-Ընդհանուր դաշտն է պասիվ, ոչ թե կոնկրետ ես։ Հիմա համերգներ չկան, երաժշտական ծրագրերը քչացել են... Երբ ինձ հարցնում են՝ բա ո՞ւր ես, պատասխանում եմ՝ ո՞ւր պետք է լինեմ։ Հիմա դաշտում ոչինչ չի կատարվում։ Մի քանի գլամուրային միջոցառումները դեռ չեն նշանակում, որ ոլորտում ինչ-որ բան է կատարվում։

-Շոու բիզնեսում աշխատելն այլևս շահավետ չէ՞, հատկապես, որ Դուք «հարսանիքային» երգիչ չեք։

-Մերը շոու բիզնես չէ, երգարվեստ է։ Հիմա ամեն ինչ գնացել է մեկ ուղղությամբ։ Ես երգում եմ ինչ-որ առիթների, սակայն ես հեղինակ-երգիչ եմ, և ինձ մոտ քիչ են լինում նման առիթերը։ Շահավետությունն ընդհանուր իրավիճակից է գալիս. եթե համերգներ շատ լինեն, շահավետ կլինի։

-Արսեն, ժամանակակից հայկական երգեր լսո՞ւմ եք, ի՞նչ կարծիք ունեք այն երգերի մասին, որ հիմա են թողարկվում։

- Մի 2 երգ կա, որ լավն են. Էրիկի երգացանկում կան լավ երգեր, Ռազմիկ Ամյանն է մի նոր գեղեցիկ երգ պատրաստել, որը նոր պետք է հնչի։  

Սակայն կեսից շատն անդեմ երգեր են։ Այստեղ լսում ես, այնտեղ մոռանում։ Ամենավատն այն է, որ նույնանման են։ Դա էլ նրանից է, որ հեղինակները քիչ են. մի քանի հոգի ուղեղները մտցրել են, որ հիմա միայն մի ուղղություն է ընդունվում, դրա համար մի երգը մյուսի կրկնությունն է։ Հեղինակներն էլ սկսել են այլ գործերով զբաղվել։ Դա հեղինակներից չէ, այլ ինֆորմացիոն ընդհանուր դաշտում երաժշտական կողմի պասիվությունից։ Հիմա երաժշտական հաղորդումներ էլ չեն անում։

-Բայց չէ՞ որ հենց հեղինակներն են ստեղծում դաշտը. իրենք են տալիս այն պրոդուկտը, որը ստեղծում է պահանջարկ։

-Եթե ինֆորմացիոն միջոցները մեծարում են արաբաթուրքահնդկական երգերը, հեղինակներն էլ տեսնում են, որ իրենք պետք չէ ինչ-որ մեկին։ Ես ոչ թե իմ մասին եմ խոսում, այլ ընդհանրապես։ Հուսով եմ՝ ես դեռ պետք եմ։ Նկատի ունեմ՝ եթե մեծարվում է այդ կատեգորիան, զարմանալի չէ, որ մյուսներն էլ ստվերում են հայտնվում։ Եթե ամբողջ դաշտում 2-3 հոգի են գրում երգերը, բա ի՞նչ եք ուզում, ստացվում է միապաղաղութուն։

-Ձեր սերնդի երգիչների մոտ մասսայական լռություն եղավ։ Ինչո՞ւ։ Եթե Դուք ունենայիք ցանկություն, արդյոք չէի՞ք կարող ներկայացնել այն պրոդուկտը, որը ցանկանում եք։

-Էսպես թե էնպես, ես կարողանում եմ, փառք Աստծո, չեմ դադարել գրել։ Ուրիշների մասին չեմ կարող խոսել, բայց ես, էսպես թե էնպես, անելու եմ դա, ուղղակի ինձ համար էլ դժվարացել է։ Այն գումարները, որ ծախսում ես այդ ամենի վրա, չեն արդարացնում իրենց, որովհետև այլ բան է գնահատվում, բայց չէ՞ որ ամեն բան պիտի արդարացված լինի։

-Այսինքն՝ գալիս ենք սկզբնակետին, որ շոու բիզնեսում աշխատելն այսօր շահավետ չէ։

-Այո, եթե դու չունես շատ գումարներ, շահավետ չէ։ Մի ծնունդ, հարսանիքից և մի քանի գլամուրային հավաքույթներից բացի մեր շուրջը ոչինչ չի կատարվում։ Երգիչն ի՞նչ անի, ինչպե՞ս անի, և ո՞վ կցուցադրի դա. մնացել է միայն ինտերնետը։

-Հեռուստաալիքներն այսօր չե՞ն ցանկանում պրոպագանդել այն աշխատանքը, որն անում են երաժիշտները։

-Չէ։ Հեռուսաընկերությունների համար այսօր կա 3-4 անուն, իրենց թվում է՝ այդ անուններն են ու վերջ։ Էդ 3-4 անունն էլ երգում են կնունք-ծնունդ-հարսանիքներին։ Երևի պետք է էսպես լիներ, սակայն եթե այսպես շարունակվի, թող ոչ ոք չերազի բազմաժանր էստրադայի մասին։ Ես բացահայտ ասում եմ՝ մենք չունենք դա։

Շոու բիզնես բառն էլ է պետք է փոխել, դա մերը չէ։ Շոու բիզնեսը քաղաքականություն է իր գործիչներով. էնտեղ հա՛մ շոու կա, հա՛մ բիզնես։ Մենք ունենք մի քանի հեղինակներ և շատ երգիչներ։ Հիմա ինչ-որ առումով արժեքների վերագնահատում է. մարդիկ ավելի անտարբեր են դարձել, գուցե սպասում են ավելիին, սակայն չեն ստանում։ Համաձայն եմ, դա միայն ինֆորմացիոն դաշտի մեղքը չէ։ Եթե ուզում ես մի համերգ կազմակերպել, տպավորություն է՝ դա ուզում ես անել Հոլիվուդում։ Դահլիճներից սկսած՝ ամեն ինչ շատ թանկ է։ Այսօր համերգ  կազմակերպելը բավականին թանկ հաճույք է, պետք է հովանավորներ ունենալ։

-Այժմ բավականին թանկացել են նաև տեսահոլովակները։ Միջին ցուցանիշով որքա՞ն արժե մի տեսահոլովակը հիմա։

-Մոտ 8-10 հազար դոլար, ավելի շուտ՝ 10.000, որովհետև 8000-ն անիմաստ է։

-Քանի՞ համերգ պետք է լինի, որ կարողանաք մի տեսահոլովակի գումարը հետ բերել։

-Դուք արդեն մտնում եք մեր խոհանոց։) Համերգները տարբեր են լինում, ես չեմ կարող հստակ ասել։

-Դուք որոշել եք լրացնել հայտնի բիզնեսմենների ցանկը, պատրաստվում եք ակումբ բացել։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։

-Արդեն 2 տարի է՝ զբաղված եմ «Safclub»-ի կառուցմամբ։ Կարծում եմ՝ 3-4 ամսից պատրաստ կլինենք բացմանը։

-Ինչո՞ւ ակումբ։

-Որոշել եմ մի տեղ ստեղծել, որտեղ էստրադային համերգներ կլինեն, ես և ընկերներս կերգենք։ Երբ շուրջդ ոչինչ չի կատարվում, ինքդ պետք է մի բան ստեղծես, իսկ իմ շուրջը ոչինչ չի կատարվում։ Մի քիչ էլ մենք մեր բիզեսով զբաղվենք, ով ասես զբաղվեց մեր բիզնեսով։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն