Ահա թե ինչու են թաց իրերը բնակարանի ներսում չորացնելը վնասակար առողջության համար
ՖՈՏՈՁմռանը շատերը իրենց թաց իրերը չորացնում են տանը: Սակայն գիտնականները պնդում են, որ թաց իրերը տանը չորացնելը վնասակար է առողջությանը, մանավանդ, եթե դուք հիվանդ եք ասթմայով կամ այլ ալերգիաներով: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը՝ հղում անելով Dailymail-ին, այս եզրակացությանն են հանգել Գլասգոուի դպրոցներից մեկի գիտնականները:
Նրանք նաև նշում են, որ շատ բնակարաններում խոնավության մակարդակը չափից ավելի է, նույնիսկ մինչև 30%, ինչի պատճառը թաց իրերը բնակարանի ներսում չորացնելն է:
Պարզվում է՝ խոնավության հարյուրավոր տեսակներ կան, բայց դրանցից միայն մի քանիսն են առողջական խնդիրների պատճառ դառնում: Խոնավությունը հիմնականում երկու տիպի ազդեցություն է թողնում՝ առաջինի դեպքում այն առաջացնում է ինֆեկցիաներ, որոնք թուլացնում են մարդու իմունիտետը: Խոնավությունը կարող է նաև ալերգիաների, մասնավորապես՝ ասթմայի պատճառ դառնալ: Խոնավության առաջացրած խնդիրների շարքին, ըստ dailymail-ի, դասվում են հազը, պարբերական բնույթ կրող հոգնածությունը, գլխացավը, կոկորդի և մաշկի գրգռումները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: