Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերբ նկարչուհու աշխատանքները մեկ շաբաթ կներկայացվեն հայ արվեստասերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նկարչուհի Միրյանա Տոմաշևիչը ազգությամբ սերբ երրորդ նկարչուհին է, ով իր անհատական ցուցահանդեսով կներկայանա հայ արվեստասերի դատին: Նկարչուհու գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը բացվեց ապրիլի 6-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Տոմաշևիչը ցուցահանդեսով Հայաստանում է Սերբիայի պատվավոր հյւպատոս, բանաստեղծ և թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ:

«Անցյալ տարի, երբ ես ստեղծագործական նպատակներով գնացել էի Սերբիա, ծանոթացա նկարչուհու հետ: Նրա աշխատանքները տեսա և ասացի, որ շատ հետաքրքիր են, և մենք կարող ենք հետաքրքիր ցուցահանդես բացել Հայաստանում: Նրա ոգևորությունն անցավ նաև ինձ: Երկու-երեք ամիս ցուցահանդեսին պատրաստվելուց հետո այսօր այն ներկայացնում ենք ձեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաբկեն Սիմոնյանը:

Օտարերկրացի արվեստասերին արդեն հայտնի սերբ նկարչուհին, չնայած առաջին անգամ է Հայաստանում, բայց հասցրել է ծանոթանալ հայկական մշակույթին և սիրել այն:

«Ինձ համար շատ կարևոր է բացել այս ցուցահանդեսը Հայաստանում: Ինչու Հայաստանն ընտրեցի, որովհետև գիտեմ, որ այն քաղաքակրթության երկիր է, ինչն ինձ համար շատ կարևոր է: Կարծում եմ` դեռ էլի առիթներ կլինեն Հայաստան գալու»,- ասաց Միրյանա Տոմաշևիչը:

Նկարչուհին, ով երեք օր է, ինչ գտնվում է Հայաստանում, արդեն հասցրել է լինել Գառնիում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և նախատեսում է այցելել ևս մի քանի պատմամշակութային վայրեր: Խոսելով Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին՝ նկարչուհին ասաց` այն, ինչ հասցրել է տեսնել այստեղ, ստեղծագործության նյութ է դառնալու իր համար:

Ցուցահանդեսը հյուրընկալող Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց. «Իմ օրոք սերբ երկրորդ նկարչուհու ցուցահանդեսն է այստեղ տեղի ունենում: Կարծում եմ` Միրյանայի նկարներում տարածությունն է և հավանաբար իր ժողովրդի կորուստը: Սերբ և հայ ժողովուրդները նման են հիմնականում իրենց տանուլ տվածով: Մենք ժողովուրդներ ենք, որոնք ունեն նույն պատմությունը, նույն մշակույթը և նույն թշնամին: Ուրեմն մենք պետք է ավելի լավ ճանաչենք իրար»:

Միրյանա Տոմաշևիչը գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի դասախոս է և դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի սան: Ցուցահանդեսը կազմակերպվել է Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ: Արվեստասերները նկարչուհու աշխատանքներին կարող են ծանոթանալ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ապրիլի 6-12-ը:

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել