Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով 2 ուղևոր՝ 1960 թվականին ծնված Արփիկ Թովմասյանը և 1985 թվականին ծնված Վարդիթեր Գրիգորյանը, տեղում մահացել էին, իսկ վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավելի ուշ վարորդը՝ 1982 թվականին ծնված Արմեն Մուխսիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



