Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Լավ հումոր գրելը քիչ է, ավելի կարևոր է հումորը լավ ներկայացնել կարողանալը». Արցախի ՈւՀԱ «Свадьба в горах» թիմ

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Ապրիլի երկուսին Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում տարած հաղթանակից հետո BlogNews.am-ը հանդիպել է  «Свадьба в горах» Արցախի ՈւՀԱ թիմի հետ, լուսանկարել տղաներին, «վարժանք» մրցույթի ֆորմատի մեջ հարցադրումներ արել նրանց և թիմի պատմության ու գործունեության մասին զրույց ունեցել թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ. 

 

Լուսանկարում՝ «Свадьба в горах» թիմի տղաներն են. ձախից աջ՝ Վլադիմիր Գասպարյան, Միսակ Ոսկանյան, Վահե Խաչատրյան, Կարեն Սարգսյան, Արթուր Առուստամյան, Տիգրան Գալստյան`թիմի ավագը, Ազատ Անիբարյան

Թիմի պատմությունը. Թիմը ստեղծվել է 2014թ.: 2015թ. Խաղացել ենք Ստավրապոլի «Կովկաս» լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվեց խաղի լավագույն տղամարդ դերասան:  2016-ից  Կրասնոդարի «Կենտրոնական լիգա»-ում ենք խաղացել: Երկու դեպքում էլ հասել ենք եզրափակիչ: Այս տարվա Սոչիի փառատոնից հետո որոշեցինք, որ պետք է ելույթ ունենանք «Մոսկվայի և Մերձմոսկովյան կենտրանական լիգա»-ում:

Թիմի կազմը. Սկզբում թիմը բաղկացած էր միայն արցախցի տղաներից, սակայն հասկացանք, որ համալրումն անհրաժեշտ է: 2016-ին թիմը համալրեցին Վահեն ու Ազատը՝ Հայաստանից: Հետո թիմին միացավ Միսակը: Թիմի ավագը Տիգրանն է Ստեփանակերտից: 

Ստեփանակե՞րտ, թե՞ Երևան. Իրականում աշխատում ենք և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում: Սցենարի ստեղծման աշխատանքները տղաներից ամեն մեկն անում է այնտեղ, որտեղ գտնվում է և համագումարի են բերվում արդեն Երևանում: Փորձերը նույնպես Երևանում են տեղի ունենում, ինչից հետո մրցույթից մի քանի օր առաջ մեկնում ենք Մոսկվա, որտեղ ամենապատասխանատու փորձերն են լինում, քանի որ դա արդեն իսկ պատրաստի համարների խմբագրման փուլն է:

Գրաքննությունը ՈւՀԱ-ում. Յուրաքանչյուր խաղից առաջ թիմը պարտավոր է անցնել այդ փուլով: Յուրաքանչյուր լիգա ունի իր խմբագիրները, ովքեր կրճատում, կտրում կամ առհասարակ հանում են համարները: Այսինքն խաղից երեք օր առաջ սցենարն ադապտացնելու հարց է առաջանում և տղաները փորձերին զուգահեռ նաև անընդհատ գրում են: Հենց այդ գրաքննության շնորհիվ է, որ թիմը աճում է, ավելի որակյալ հումոր է ստեղծում ու կատարելագործվում, որովհետև նման պայմաններում թիմերը սկսում են ավելի շատ աշխատել:

 

Հաջողության գաղտնիքը. Լավ հումոր գրելը քիչ է: Ավելի կարևոր է հումորը լավ ներկայացնել կարողանալը: Նոր ստեղծված թիմերը միշտ հումորը ճիշտ ներկայացնելու հետ կապված խնդիր են ունենում: Իսկ դա լավ անելը փորձից է գալիս: Մեր թիմն էլ է անցնում այդ ճանապարհը: Եվ եթե «Կովկասի» լիգայից առաջ մեզ չհաջողվեց լուրջ հաջողության հասնել, ապա արդեն այս տարի Սոչիում մենք ստացանք «Повешенный рейтинг» գնահատականը: Սոչին մի փոքր առանձնահատուկ հանդիսատես ունի: Այն միայն մասնակից թիմերից է կազմված: Այսինքն դու ելույթ ես ունենում բացառապես քո մրցակիցների առաջ, ուստի հանդիսատեսին գոհացնելու համար դու պետք է յուրահատուկ հումոր ներկայացնես:

   

Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում հաղթելու շանսերը. Լիգայի ամենալավ, ամենաուժեղ թիմերը հենց մեր խաղում էին խաղում: Խաղը մենք հաղթեցինք: Խաղից հետո АМИК-ի փոխտնօրենը, ով ժյուրիի անդամ էր, հետևյալն ասաց. «Наконец появилась достойная армянская команда»: Ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա, բայց լիգան հաղթելու մեր շանսերն ակնհայտ են:

Ի՞նչ կլինի լիգայում հաղթելուց հետո. Եթե կարողանանք հաղթել Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում, ապա ավտոմատ կհայտնվենք ռուսական Առաջին ալիքի «Պրեմիեր լիգայի» սեզոնում:

Թիմի բարեկամները. Մեր թիմին մեծ աջակցություն է ցուցաբերում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թիմի ծախսերը հոգում է «Արցախ-ՀԷԿ»-ը: Ուրիշ հովանավորների կարիք, իհարկե, ունենք: Մեր հովանավորին միայն մեր ծախսերի այն մինիմալն ենք ներկայացնում, որը մեզ թույլ է տալիս խաղալ Մոսկվայում: Իսկ լրացուցիչ միջոցներով մենք ավելի որակյալ ու նոր մակարդակի ելույթներ կարող ենք ներկայանել: 

  

Հարաբերությունները թիմի ներսում.

Ընկերական, ջերմ, ի տարբերություն շատ  թիմերի, մեր թիմի ներսում կոնֆլիկտներ չեն լինում, տղաների մոտ հստակ աշխատանքի բաշխում կա:

Այն, որ թիմի ներսում տղաները շատ մտերիմ են՝ զգացվեց նաև մեր ֆոտոշարքի նկարահանման ժամանակ: Հումորով, կյանքով լեցուն, սրամիտ ու անկաշկանդ, իսկ թե որքան ճկուն է նրանց միտքը՝ պարզեցինք մեր առաջադրած փորձության ընթացքում, որը կազմակերպել էինք ՈւՀԱ-ի հայտնի «Վարժանք» («разминка») մրցույթի ֆորմատում՝ տղաներից մի քանիսին  առաջադրելով հնարավորինս արագ շարունակել այդ պահին մեր մտաբերած հինգ պատահական մտքերը: Ահա թե ինչպես նրանք հաղթահարեցին փորձությունը.

Վահե

Չլիներ հումորը, ապա շատ քաղաքական գործիչներին լուրջ կվերաբերվեին:

Ամեն կատակի մեջ կա կատակ:

Հումորը մեռնում է, երբ հումորի վերջում ավելացնում են՝ Իիիիիիիմմմաաստը:

Ինչ լինում է, թող վաղը լինի:

Ծիծաղում է նա, ով չի նկատել, թե երկրորդ կետում ինչ եմ գրել։ Եվ հենց նոր մի հատ էլ նայեց, թե ինչ էի գրել երկրորդ կետում:

Կարեն

Չլիներ հումորը, ապա չէր լինի այս հարցաշարը:

Ամեն կատակի մեջ կա փող:

Հումորը մեռնում է, երբ մեռնում է կատակը, իսկ ամեն կատակի մեջ կա փող:

Ինչ լինում է, թող էնպես լինի, որ դրա մասին կատակ գրվի:

Ծիծաղում է նա,  ում ատամները նորմալ վիճակում են:

Ազատ

Չլիներ հումորը, ապա նորմալ գործ կունենայինք:

Ամեն կատակի մեջ կա ճշմարտություն։ (- Ճիշտ է՜, - կգոռար Նազենի Հովհաննիսյանը Ամենախելացին հաղորդման շրջանակներում)

Հումորը մեռնում է, երբ տարիքը արդեն էն չի լինում, Հայաստանում էլ նորմալ բուժում չկա:

Ինչ լինում է, թող հրաժեշտին լինի:

Ծիծաղում է նա…պաստակը:

Ավետ

Չլիներ հումորը, ապա շեփորն ու ջազը միշտ կա ու կա: 

Ամեն կատակի մեջ կա 2 հատ «կ»,  2 հատ «ա» ու ևս 2 ուրիշ տառ:

Հումորը մեռնում է, երբ…եք:

Ինչ լինում է, թող…դե թո՛ղ էլի ասեցի:

Ծիծաղում է նա, նա, ինչպես նաև սա:

  

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան