Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակված անձինք իշխող կուսակցության անդամներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող, Հայոց ցեղասպանության ճանաչման հայացքներով հայտնի Ահմեթ Հաքանի վրա սեպտեմբերի 30-ի երեկոյան հարձակված անձինք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս տեղեկատվության առնչությամբ հանձնարարական է տվել ԱԶԿ կազմակերպության ղեկավարներից մեկին` նրանց կուսակցական պատկանելությունը հետաքննելու և տեղեկատվության հաստատման պարագայում նրանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու առնչությամբ:
Ահմեդ Հաքանի վրա սեփական տան դիմաց հարձակում է իրականացվել: Չորսանձանց կողմից հարձակման ենթարկված Հաքանը տեղափոխվել էր հիվանդանոցկողերի և քթի կոտրվածքներով: Նշվում էր, որ կա վիրահատությանանհրաժեշտություն: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումնիրականացրած 4 < i>անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էրհրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:
Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:



