Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանց հետընտրական հանրահավաքների. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները փաստացի կարող ենք գնահատել աննախադեպ մի շարք պատճառներով։

Ըստ էության կարելի է ասել, որ վերջին 10 տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ չհաջորդեցին հետընտրական գործընթացներ ու զարգացումներ։ Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց համաձայնությունը հայտնեցին արդյուքների վերաբերյալ։ Քաղաքական ուժերի կողմից նման դիրքորոշում եղել էր 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն 1999–ին իրավիճակը փոքր–ինչ այլ էր, քանի որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի Միասնություն դաշինքը իրավամբ վստահության քվե էր ստացել, ինչը բացառում էր հետընտրական գործընթացը։

Անցած խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական ուժերի գրեթե միասնական դիրքորոշումը սակայն, միանշանակ չէ, քանի որ չնայած արդյունքները չեն վիճարկվում, այդուհանդերձ տարբեր քաղաքական ուժեր շեշտում են, որ գործընթացում տեղ են գտել ընտրակաշառքները, վարչական ռեսուրսի լայն կիրառումն ու քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտումները։ 
Նման պայմաններում արդեն իսկ հարց է ծագում, թե արդյոք հետընտրական զարգացումների բացակայությունը պայմանավորվա՞ծ է այս խախտումներով հանդերձ, ընտրությունների որակական բարձր մակարդակով, թե արտահայտում է հասարակական անտարբերությունը։ Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ հասարակության իներտությունը կարող է վտանգել ընդհանրապես երկրի անվտանգությունն ու զարգացման երաշխիքները։ 

Միաժամանակ հետընտրական զարգացումների բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում ընթանում է այսպես ասած ռացիոնալիզացիայի գործընթաց, քանի որ բոլոր նախորդ ընտրություններին հաջորդ հետընտրական գործընթացներն ըստ էության արդյունք չեն տվել, և ավելի են խորացրել հասարակական հիասթափությունն ու անտարբերությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։ Արդյոք ներկայում առկա դրությունը առավել բնականոն ընթացքի մե՞ջ է դնում երկրում հասարակական–քաղաքական գործընթացները, թե ոչ, սա այն խնդիրն է, որը պահանջում է իր պատասխանը երկրում առողջ մթնոլորտ ձևավորելու ճանապարհին։

Վերջապես պետք է շեշտել նաև, որ որևէ արդյունքի չբերող հետընտրական գործընթացները հիմնականում ջլատում էին հանրության քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը և յուրօրինակ բուֆեր դառնում ընդդիմադիր կամ բողոքական տրամադրությունների տարրալուծման համար։ Այս տեսանկյունից հետընտրական գործընթացներն ստանում էին գոլորշի բաց թողնելու էֆեկտ և, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ամբողջությամբ ծառայում էին ձևավորված իշխանության շահերին։ 

Որպես կանոն նման զարգացումներից հետո առաջ էր գալիս հանրային ապատիա, ինչի հետևանքով էլ հասարակությունը իշխանության նկատմամբ դադարում էր լինել պահանջատեր՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս առումով թերևս նշենք, որ անցած ընտրությունների ֆոնին, հայաստանյան հասարակական–քաղաքական կյանքում հնարավորություն է ստեղծվել սկսել և ձևավորել հասարակություն–իշխանություն հարաբերությունների որակապես նոր մակարդակ։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԵրկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»ԻՀՊԿ-ն խոստացել է Հորմուզի նեղուցով ազատ անցման իրավունք տալ այն երկրներին, որոնք կվտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, չեն կարողանում վերադառնալ Քաթարից ՔԿ-ն հրապարակել է 2025 թվականին ընտանեկան բռնnւթյան վերաբերյալ հանցագործությունների վիճակագրությունը Երևանի կենտրոնում մեքենան չզիջելու պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու․ Աբրահամյան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան Իրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York Times Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ»Գույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Մենք չեղարկnւմ ենք նավթային որոշ պատժամիջnցներ. Թրամփ Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ»Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը hարվածել է Իրանի Մարքազի նահանգի դպրոցին «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել ԱՄՆ ծառայության աջակցության բազան թիրախավորվել է Ամուսնության առաջարկ՝ Դիանա Մխիթարյանին Իրանը գերծանր հրթիռներով հարձակվել է ամերիկյան և իսրայելական թիրախների վրա․ ԻՀՊԿ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով․ Զելենսկի ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում Ջուր չի լինելու մարտի 11-ին և 12-ին Գողության դեպք` Երևանում Գազ չի լինելու․ հասցեներ «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՀԿ-ն զգուշացնում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածներից հետո հանրային առողջության համար ռիսկերի մասին Կրակոցներ՝ Իսակովի պողոտայում․ բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Կրակոցներ Երևանում Մբապեն վերսկսել է մարզումները «Ռեալում» Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նոր գերագույն առաջնորդին հավատարմության երդման արարողությունը Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հшրձակումը