Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են հայտնի տղամարդիկ շնորհավորում իրենց կանանց. լուսանկարներ

ՖՈՏՈ

Wnews.am-ը գրում է

Տղամարդկանցից ոմանք նախընտրում են իրենց կանանց շռայլ նվերներ մատուցել միայն տոն օրերին, մյուսները՝ տոն են դարձնում կանանց յուրաքանչյուր օրը եւ ոչ միայն նվերներով, այլ իրենց ուշադրությամբ ու հոգատարությամբ:

Wnews.am-ի զրուցակից հայտնի տղամարդիկ  նախընտրում են վերջինը. հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, դիզայներ Արամ Նիկոլյանն ու ռեժիսոր, սցենարիստ, գրող Կարին Հովհաննիսյանը Wnews.am-ին  պատմել են իրենց կանանց մատուցած անակնկալների մասին։

-Վաչե, ինչպե՞ս եք շնորհավորում Ձեր կնոջը տոնական օրերին։

-Համբուրում եմ ավելի մեղմ, քան երբեւէ, ծաղիկներ եւ որեւէ նվեր եմ մատուցում, իսկ  կոնկրետ այս Մարտի 8-ին զարդ նվիրեցի։ Տեսել էի, որ այդ զարդի վրա իր աչքը մի քանի վայրկյան ավել էր մնացել, քան մյուսների, ուստի որոշեցի հենց դա նվիրել։

–Այդքան նրբանկա՞տ եք Ձեր կնոջ հանդեպ։

-Ես առհասարակ նրբանկատ եմ։ Դա է իմ հաջողության գրավականը։

-Ո՞րն է երեւբէ Ձեր կնոջը մատուցած անմոռանալի նվերը։

-Դժվար է ասել, անգամ ես չեմ հիշում, ուր մնաց՝ ինքը հիշի։

-Հաճա՞խ եք նրան նվերներ մատուցում։

-Այո։ Չեմ սիրում, որ դա լինի առիթից առիթ։Անպատեհ նվերներն ամենահաճելին են։

-Սովորաբար ի՞նչ եք  նվիրում։

-Շատ տարբեր։ Օրինակ՝ արտերկրից կարող է զարդ, հագուստ գնեմ։ Պատահում է՝ ուղղակի «պաչկով» փող եմ տալիս։ Պատկերացնում եք չէ՞. սենց լիքը, հանում եմ, ասում եմ՝ ահա քեզ, ով էլ լինի՝ կուրախանա։

-Որտեղի՞ց Ձեզ այդքան փող։

-Փողն առվի պես է գալիս, իմ գործերը, թու-թու-թու, հիմա շատ լավ են։

-Ձեր կինն աշխատու՞մ է, իր մոտ է՞լ է փողն առվի պես գալիս։

-Այո, աշխատում է, ինքն էլ չի խեղճանում փողից։

-Չի պատահու՞մ, որ ինքն էլ է Ձեզ տուփով փող տա։

-Տենց պահեր եղել են, այո, երբ ես «խեղճ եմ» եղել ինչ-որ մի ամիս… շատ չի եղել, եղել է՝ նա հասել է օգնության, որովհետեւ այր ու կին մի մարմին արտահայտությունը մեզ էլ է ցուցանում։

-Շարունակեք միտքը. կյանքն առանց կնոջ…

-Կյանքն առանց կնոջ լիքը թափրտած շորեր են, ֆասթֆուդ…

-Այսինքն՝ կինը միայն որպես տնային տնտեսուհի՞ է պետք։

-Իհարկե ոչ, եթե ավելի լուրջ, ապա  ինձ չէր էլ հասնի այդ կյանքը։

-Կա՞ կանացի բնավորության գիծ, որից նյարդայնանում եք։

-Ո՞նց կարող է համընդհանուր կանացի բնավորության գիծ լինել։

-Օրինակ՝ կանայք ավելի էմոցիոնալ են…

-Ինձնից էմոցիոնալ մարդ չի կարող լինել։ Չկա համընդհանուր բնավորության գիծ։ Իմ կնոջ մեջ էլ չկա մի գիծ, որից կարող եմ նյարդայնանալ։

-Ի՞նչ կմաղթեք կանանց։

-Մաղթում եմ, որ լավ հայ տղամարդիկ իրենց կողքին լինեն, սիրեն, փայփայեն, որովհետեւ մեր կանայք շատ լավն են ու արժանի պոզիտիվ, առանց բարդույթների  տղամարդկանց։

Շարունակությունը՝ այստեղ

Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա Սողոմոնյան