Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնին կոչ Է արել շարքից հանել Սիրիայի ռազմաօդային ուժերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի նախկին մրցկակցուհի, դեմոկրատների ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ սիրիական հակամարտությունը կարելի Է լուծել Սիրիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ապակայունացմամբ: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել Է Նյու Յորքում կայացած «Աշխարհի կանայք» գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Բաշար Ասադն ունի ռազմաօդային ուժեր, որոնք խաղաղ բնակչության շրջանում մահերի մեծ մասի պատճառն են… Ես համոզված եմ, որ մենք պետք Է սկզբում եւ պետք Է այժմ շարքից հանենք նրա օդանավակայանները եւ այդպիսով նրան խանգարենք կրկին ռմբակոծելու անմեղ մարդկանց եւ օդից նրանց վրա զարին գազ փոշեցրելու»,- ասել Է Քլինթոնը:-0-/34/
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



