Թիլերսոնը կարծում Է, որ բոլոր կողմերը, բացի ՌԴ-ից եւ Սիրիայից, կողջունեն ավիաբազային հասցված հարվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում Է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք Է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ապրիլի 6-ին լրագրողների առջեւ հանդես Է եկել Ֆլորիդայի նահանգի «Մար ա Լագո» կալվածքում:
«Ես կարծում եմ, որ (Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացում ներգրավված) այդ բոլոր կողմերը, բացառությամբ Բաշար Ասադի եւ, հավանաբար, Ռուսաստանի, պետք Է ողջունեն այս կոնկրետ գործողությունը (հրթիռային հարվածը): Իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի իրադրության նկատմամբ մեր մոտեցումը եւ այսօրվա դրությամբ մեր քաղաքականությունն առաջին հերթին «Իսլամական պետության» ջախջախումն Է»,- ասել Է Թիլերսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականացված հրթիռային հարվածի ինչ դիվանագիտական արձագանք Է ինքն սպասում, մասնավորապես, Թուրքիայից, քրդ երից եւ Ռուսաստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



