Վահագն Վերմիշյանը թողել է պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը: Սեփական ցանկության համաձայն՝ հեռանալու մասին Վերմիշյանի հայտարարությունը ապրիլի 3-ին ստորագրվել է նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուդարինի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, РИА57-ի տեղեկություններով` Վերմիշյանը հեռացել է Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Հայաստանից բա րձր պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկ ստանալուց հետո: Մանրամասները չեն հստակեցվում:
Վահագն Վերմիշյանը ծնվել է Ստեփանավանում: 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



