Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք Է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինն ապրիլի 6-ին հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը «Կանայք աշխարհում» համաժողովում:
«Ես ինձ համար հետաքրքիր զբաղմունք եմ փնտրում: Չեմ կարծում, որ այդ զբաղմունքը կներառի ընտրովի պաշտոն»,-ասել Է Քլինթոնը:
«Ես պլաններ չունեմ: Ես առհասարակ պլաններ չունեմ, բացի ինձ համար հետաքրքիր զբաղմունք գտնելուց»,-ճշտել Է նա:
Ավելի վաղ «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» վաշինգտոնյան վերլուծական կազմակերպության նախագահ Նիրա Թենդենը, որն ավելի վաղ եղել Է Քլինթոնի օգնականը, նշել Է, որ նախկին պետքարտուղարը կենտրոնացած Է երկրում սոցիալական հարցերի լուծման վրա, ներառյալ օգնությունը անչափահաս ու կարիքավոր ընտանիքներին:
New York Daily News թերթը հունվարի 6-ին հայտնել Էր, որ Քլինթոնը չի բացառում իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններում առաջադրելու հնարավորությունը, որոնք նշանակված են 2017 թվականի նոյեմբերին: Ինչպես նշել Է թերթը, նախկին պետքարտուղարի կողմնակիցները հաստատակամորեն հորդորում են նրան՝ վերադառնալ քաղաքականություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



