Թրամփին Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չԷ Սիրիային հրթիռահարված հասցնելու համար. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չԷր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան իրավախորհրդատուի տարածած հայտարարության մեջ:
«Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվում,- փաստաթղթից մեջբերում Է անում Washington Post թերթը:- Ամերիկյան հրթիռահարվածներն ուժի արդարացված գործադրում են՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաեւ տարածաշրջանային կայունությունն ամրապանդելու, քիմիական զենքի օգտագործմանը խոչընդոտելու եւ գազանային հանցագործություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից»:
Հայտարարության մեջ պնդվում Է, որ Թրամփի գործողությունները հավասարազոր են պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Բարաք Օբամայի ռազմական գործողությանը 2011 թվականին Լիբիայում: Իրավախորհրդատուն ընդգծում Է, որ Սպիտակ տան տերն «իրավունք ունի պաշտպանելու ԱՄՆ-ի ազգային շահերը»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



