Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ընթացքում:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հանդես Է եկել երկրում ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու նախաձեռնությամբ: Դա, ի թիվս այլ հարցերի, քննարկվում Է պետական հանձնաժողովի կողմից, որն աշխատում Է Վրաստանի Սահմանադրության ուղղումների վրա: Նախագահն այն կարծիքին Է, որ նախաձեռնությունն ուղղված Է իր դեմ, ինչը «Վրացական երազանքը» կտրականապես մերժում Է:
«Մենք չենք կարող ժողովրդին զրկել նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահին, այսօրվա եւ վաղվա նախագահին ընտրելու կանոնները չպետք Է կախված լինեն ոչ թե ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ ժողովրդի կարիքներից, իրական հաշվեկշիռ ստեղծելու անհրաժեշտությունից»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



