Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարծրատիպերը կոտրվում են. ԶՈՒ-ում ծառայում են կանայք, ովքեր ոչնչով չեն զիջում տղամարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինված ուժերում կանայք չեն կարող տղամարդկանց հավասար ծառայություն իրականացնել: Այս կարծրատիպը բանակում կոտրվում է: Զինվորական ծառայություն իրականացնող կանայք փաստում են, որ իրենց աշխատասիրությամբ, հանձնարարությունները, հրամանները բարձր մակարդակով կատարելով, կարողացել են հասնել նրան, որ իրենք Զինված ուժերում ընկալվեն տղամարդկանց հավասար ծառայող:

21-ամյա Գալինա Կարապետյանն արդեն երեք տարի է սովորում է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, մասնագիտանում է հակաօդային պաշտպանության գծով: Տարիներ առաջ, երբ նա որոշում կայացրեց ընտրել զինվորական ծառայությունը, շարունակ լսում էր այն մասին, որ Զինված ուժերում դժվարությունները շատ են, աղջիկները չեն կարող դրանք հաղթահարել:

«Իմ մասնագիտության ընտրության գործում խթան դարձավ սերը դեպի համակարգը, սերը դեպի համազգեստը: Այդ ցանկությունը դեռ կար դպրոցում, երբ անցնում էինք  ռազմագիտություն առարկան: Իմ ուսուցիչը, դա տեսնելով, հետևողականորեն իմ մեջ սերմանեց այն ամենը, որոնք  նպաստեցին մասնագիտության ընտրության հարցում: Այդ տարին, երբ ես ավարտում էի,  ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ընդունելություն չկար: Ես սպասեցի մեկ տարի և ընդունվեցի: Ես պատրաստ էի սպասել ավելին, միայն թե հասնեի իմ նպատակին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանը: 

Ընտանիքը սկզբում չէր ցանկանում, որ նա ընդունվեր ռազմական համալսարան, սակայն դեմ չկանգնեց  Գալինային: Ընտանիքի անդամները թողեցին, որ ինքը հասկանա, թե որն է իր համար ճիշտը:

Անդրադառնալով դժվարություններին՝ Գալինան նշեց, որ միակ խնդիրը կարծրատիպերն են: Այն, որ կինը չի կարող գտնվել բանակում, այդ խոսակցությունները Գալինայի համար ընդունելի չէին: Նա նպատակադրվել էր իր ունակություններով, իր վարքով ցույց տալ, որ ոչնչով չի զիջում տղաներին:

«Դժվար է կոտրել այդ կարծրատիպը, բայց տարիները ցույց տվեցին, որ ծառայող աղջիկներով կարողացանք դա անել, կարծես թե, մեզ մոտ դա բավական լավ է ստացվում է: Արդեն շատերը համաձայն են, որ կինը ծառայի: Ի դեպ, հրահանգները կատարելիս որևէ զիջում չկա»,-ասաց նա:

Գալինան նկատեց, որ ռազմական ոլորտում իրենց ներկայությունը փոխում է միջավայրը: Տղամարդիկ շատ հավաքված են դառնում, ավելին, կանայք նաև տղաների համար խթան են դառնում մասնագիտությունների մեջ խորանալու, ավելի լավ պատրաստվելու տեսանկյունից: Չէ որ իրենց կողքին կան աղջիկներ և կանայք, որոնք ոչնչով չեն զիջում:

 

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան