Երևանում երթևեկող կին վարորդները քաղաքապետարանի կողմից ծաղիկներ են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն: Այսմասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության համար կանայք նշել են, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



