Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն ու Լիտվան փոխճանաչման նոր հարթակ ունեն. «Արմենպրես»-ն ու «Էլտա»- ն ստորագրեցին համաձայնագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Լիտվիայի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և «Էլտա»-ն, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա երկու գործակալությունների միջև ակտիվացնել տեղեկատվական փոխանակումը և մասնագիտական գործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վիլնյուսից, փաստաթուղթն ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «Էլտա»-ի գլխավոր տնօրեն Ռոմաս Բուբնելիսը:

«Միջազգային համագործակցության ընդլայնման առումով 2017 թվականը բեղուն տարի է և Լիտվայի ազգային լրատվական գործակալության հետ ստորագրված համագործակցության համաձայնագիրը գալիս է համալրելու համագործակցող լրատվական միավորների այն ընդլայնված ցանցը, որ մենք ձևավորում ենք: Կարծում եմ, որ համագործակցությունը կոնկրետ արդյունքներ կտա երկու հասարակություններում միմյանց փոխճանաչման բարձրացման առումով»,-նշում է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Հայաստանի և Լիտվայի ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները մեծապես կարևորել են փաստաթղթի ստորագրումը՝ այն բազմաթիվ համատեղ ծրագրերի  լավ հիմք համարելով: Նրանք պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման փոխհարստացնող միջոցառումների անցկացման:

Ռիգայում ապրիլի 4-ին «Արմենպրես»-ը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Լատվիայի ազգային լրատվական «Լետա» գործակալության հետ: Իսկ մարտի 11-ին Երևանում գործակցության հիմքերն ամրապնդվել են իսպանական EFE-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:

«Էլտա»-ն բալթյան խոշորագույն լրատվական գործակալություններից մեկն է, որն ապահովում է բալթյան տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքի մասին բազմալեզու տեղեկատվություն։ Այն հիմնադրվել է 1920 թվականին:

 

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել