Tomahawk 59 հրթիռներից միայն 23-ն են հասել Սիրիայում գրոհի ենթարվկած ավիաբազա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանի հսկողության միջոցներն արձանագրել են 59 Tomahawk թեւավոր հրթիռների սոսկ 23 խոցում, որոնք ԱՄՆ-ի զինված ուժերն արձակել են Սիրիայի ավիաբազայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալներով՝ Սիրիայի ավիաբազա են հասել ընդամենը 23 հրթիռներ: Մնացած 36 թեւավոր հրթիռների անկման վայրը հայտնի չԷ»,- ասել Է նա:
«Այսպիսով, Սիրիայի ավիաբազայի վրա ամերիկյան կենտրոնացված հրթիռային հարվածի արդյունավետությունը չափազանց ցածր Է»,- հավելել Է նա:
Կոնաշենկովը նաեւ հայտնել Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կամրապնդվի Հոմսի նահանգի ավիաբազայի վրա կատարաված գրոհից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



