Դոնալդ Տուսկը Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները հիմնավորել Է «անհրաժեշտ վճռականությամբ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներն «անհրաժեշտ վճռականություն» են դրսեւորում ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրվող կիրառման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«ԱՄՆ-ի հարվածներն անհրաժեշտ վճռականություն են դրսեւորում բարբարոսական քիմիական գրոհների դեմ հանդիման»,-ասել Է նա: Տուսկի խոսքով՝ «ԵՄ-ն աշխատելու Է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Սիրիայում վերջ դնի դաժանությանը»:
ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամի հրամանով 59 թեւավոր հրթիռներ են արձակել սիրիական Հոմս նահանգի ռազմական օդակայանի վրա: Հրթիռահարվածը պատասխան Էր Սիրիայի Իդլիբի նահանգում ապրիլի 4-ին քիմիական զենքի ենթադրվող կիրառմանը: ԱՄՆ-ի ղեկավարությունը կարծում Է, որ այդ օդակայանից Է սկսվել ենթադրվող քիմիական գրոհը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



